📢🇦🇲ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի Նախարարությունը գործարկել է
e-work.am հարթակը, որն առաջինն է պետական զբաղվածության ոլորտում և կոչված է մեկտեղելու հայաստանյան ողջ աշխատաշուկան մեկ վայրում։
📌Հարթակը Ձեզ հնարավորություն կտա գտնել աշխատանք և աշխատակից, դիմել աշխատանքային պրակտիկա և կամավորական աշխատանք առաջարկող գործատուներին՝ արձագանքելով հրապարակված հայտարարություններին, հրապարակել աշխատանքի, աշխատանքային պրակտիկայի և կամավոր աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ, հրավիրել նաընտրելի աշխատակցին հարցազրույցի՝ նշելով հարցազրույցի օր և ժամ, առցանց եղանակով դիմել պետական զբաղվածության ոլորտում իրականացվող զբաղվածության ծրագրերին։